🇦🇲 Հաջողակ մարդկանց հարցազրույցի սիրելի հարցերը

հաջողակ թեկնածուի և հաջողակ գործադիր ղեկավարի տեսանկյունից

Շատերիս համար հարցազրույցները սթրեսային են՝ անկախ փորձառության աստիճանից և նախընտրած ոլորտից։ Փորձառու գործադիր տնօրեններն ու ՄՌԿ ղեկավարներն ունեն հարցազրույցի իրենց նախընտրելի հարցերը, և Ձեզ մնում է միայն ծանոթանալ նրանց ոչ ավանդական մոտեցումներին։

«Թույլ տվեք Ձեզ մի պատմություն պատմել․․․»

Մասնագիտական ճանապարհով անցնելիս յուրաքանչյուրն անխուսափելիորեն ձեռք է բերում փորձառությունների մի մեծ պաշար: Չնայած դրանց լավ ու վատ լինելուն, բոլորն էլ հավասարապես նպաստում են հմտությունների զարգացմանը:

Սոֆթ հմտությունները բացահայտելու համար կան բազմաթիվ հետաքրքրիր հարցեր։ Օրինակ՝ «պատմեք ինձ Ձեր նախկին հաջողությունների, մարտահրավերների և հիմնական պարտականությունների մասին»։ Մարտահրավերներն ու ձախողումները հաղթահարելու մասին նախկին փորձից օրինակ բերելով՝ թեկնածուն ցույց է տալիս գործընկերներին մոտիվացնելու և բարդ գաղափարները անծանոթ լսարանին փոխանցելու իր կարողությունը։

Եկեք փաստենք, որ հաջողակ առաջնորդները հիանալի կարողանում են պատմել իրենց պատմությունը և նույնիսկ ամենամեծ ձախողումների մասին կարող են պատմել ճկունությամբ և կրեատիվությամբ:

«Ի՞նչ եմ ես արել… ավելի լավ է պատմեմ, թե ինչ եմ անելու հետագայում»

Որոշ հաջողակ մարդիկ գերադասում են չանդրադառնալ անցյալի ձեռքբերումներին, այլ փոխարենը կենտրոնանալ ապագայի վրա։

Այսպիսի մարդիկ խանդավառվում են, երբ նրանց հարցնում են՝ «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը»: Նրանք կարող են խոսել իրենց ապագայի ծրագրերի մասին և թե ինչպես են պլանավորում դրանց հասնել։

Հաջողության պատմությունները, որպես կանոն, ներառում են այնպիսի բաղադրիչներ ինչպիսիք են ամբիցիան և համառությունը, պրոակտիվությունը և ձեռնարկատիրական ոգին: Հարցին պատասխանելը նաև թույլ է տալիս ընդգծել այն ոլորտները, որտեղ նրանք ցանկանում են գրանցել մասնագիտական վերելքներ և անսպասելիորեն փոխանցում են իրենց խանդավառությունը:

«Եթե մենք երբևէ Մոնոպոլիա խաղանք, բոլոր երկաթուղիներն իմը կլինեն»

Կան մարդիկ, որոնց համար հետաքրքիր են հանելուկային/խճճող հարցերը, օրինակ՝ «Կցանկանայիք հարգվա՞ծ լինել, թե՞ վախ ներշնչել», «Ո՞րն է Ձեր նախընտրելի կապիտալը Մոնոպոլիայում և ինչու՞»։ Նրանք գիտեն, որ սրանց տված պատասխանը ցույց է տալիս առաջնորդության իրենց ոճը։

Անկասկած, այս հարցից խուսափել պետք չէ. հաջողված պատասխանը կարող է ցույց տալ իսկական առաջնորդի մտածելակերպը:

Փորձառու ղեկավարները հաջող հարցազրույցի համար ունեն իրենց հատուկ «բաղադրատոմսը»։ Այն ներառում է հարցեր, որոնք փոխում են խաղի կանոնները: Դրանք բաժանվում են 3 կատեգորիայի՝ «Ի՞նչ եք ուզում դառնալ, երբ մեծանաք», «Ի՞նչ կանեիք զոմբիների հայտնության ժամանակ» և «Օգտագործե՛ք գովազդային կարգախոսը ինքներդ Ձեզ նկարագրելու համար»: Այս հարցերի նպատակն է գնահատել Ձեր այն հիմնական որակները, որոնք չեն ամփոփվում մեկ էջանոց ռեզումեում:

«Դուք երազկո՞տ եք, երևակայո՞ղ. ասացե՛ք ինձ, թե որոնք են Ձեր ամենախելահեղ երազանքները»

Եթե դիմում եք ղեկավար պաշտոնի համար, ուրեմն պատրաստ եղեք, որ Ձեր սոֆթ հմտությունները փորձության կենթարկվեն: Կարող է հնչել այսպիսի հարց՝ «Ի՞նչ էիք ցանկանում դառնալ, երբ յոթ կամ ութ տարեկան էիք»։ Ղեկավարը, ըստ էության, խնդրում է Ձեզ ցույց տալ Ձեր իրական «ես»-ը, թե ինչ հետաքրքրություններ ունեք, ինչպես են դրանք զարգացել ժամանակի ընթացքում, ինչն է Ձեզ առաջ մղում:

Նրանք ցանկանում են պարզել, թե որքանով եք համապատասխանում ընկերության արժեքներին և առաքելությանը։ Այդ նպատակին հասնելու այլ միջոցներ էլ կան, օրինակ՝ «Ի՞նչն է Ձեզ դրդում առավոտյան անկողնուց վեր կենալ», «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը» և այլն:

«Զոմբի էպիդեմիան արագորեն տարածվում է. ի՞նչ կանեք Դուք»

Երբ հարցազրուցավարը որոշում է փոխել հարցերի սովորական ընթացքը և փոխարենը հետաքրքրվում է, թե ինչ կանեիք Դուք որպես կենդանի մնացած անձ «Քայլող մեռելները» սերիալում, նա պարզապես ուզում է համոզվել, որ Դուք համապատասխան եք թիմին և նրա դինամիկային: Կարևոր չէ, թե Դուք ինչ կանեիք, քանի դեռ Ձեզ հաջողվում է հասկանալ թե ինչու այդպես կվարվեիք։

Նույն նպատակը հետապնդելով՝ հետաքրքրասեր ղեկավարը կարող է հարցնել․ «1-ից 10 սանդղակում նշեք, թե որքան տարօրինակ եք»:

«Եթե ես կենդանի լինեի՝ կլինեի առյուծ, իսկ Դու՞ք»

Կարող են հնչել նաև այսպիսի հարցեր․ «Եթե Դուք կենդանի լինեիք, ո՞ր կենդանին կլինեիք», «Նկարագրեք Ձեզ մեկ բառով» կամ նույնիսկ «Պատմեք ինձ Ձեր կենսագրությունից»։ Պետք չէ խուճապի մատնվել: Այս հարցերի նպատակն է գնահատել Ձեր արագ մտածողությունը և հաղորդակցման ոճը: Հարցերի այս տեսակը նախընտրելի է, քանի որ թույլ է տալիս ձևավորել պատմություն։ Պատրաստվում եք համառոտ պատասխանել, թե՞ ստեղծել պատմություն, Դուք ձգտում եք զվարճացնել, թե՞ հարցին ուղիղ պատասխանել: Սրամտությունը զսպելու ժամանակը չէ. սա ստեղծագործ խոսակցության մեջ խորանալու և հարցազրույցը Ձեր ձեռքը վերցնելու առիթ է:

Այժմ Դուք ունեք ընդհանուր գաղափար, թե ինչ կարող է տեղի ունենալ հարցազրույցի ընթացքում, և ինչպես այն Ձեզ համար արդյունավետ դարձնել։

Սակայն մի՛ մոռացեք, որ հաջողությունը միշտ և միշտ կախված է Ձեր ներդրած աշխատանքի ծավալից։ Եվ այդ աշխատանքի մեջ Magnus Careers-ը միշտ այստեղ է՝ պատրաստ Ձեզ օժանդակելու։

One of the Magnus’ (HR and Recruiting agency) initiatives with an ambitious mission of making international HR practices reachable in Armenia.

One of the Magnus’ (HR and Recruiting agency) initiatives with an ambitious mission of making international HR practices reachable in Armenia.